Մատչելիության հղումներ

Թոշակների մասին Վոլոդինի հայտարարաությունը մտահոգել է ռուսաստանցիներին


Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

«Կունենա՞նք մենք պետական թոշակներ, թե՞՝ ոչ հարցական է, բյուջեի դեֆիցիտի պատճառով», - երկու օր առաջ Սարատովում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Այս հայտարարությունը պայթեցրել է ռուսական համացանցը։ Նրան նույնիսկ պաշտոնանկ անելու կոչեր են հնչել, օրինակ կոմունիստների կողմից։

Վոլոդինը, հիշեցնենք, նաև ներկայացնում է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որի վարկանիշը վերջին շաբաթներին կտրուկ նվազել է թոշակի անցնելու տարիքի հետ կապված ռեֆորմի պատճառով։

«Եդինայա Ռոսիա» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ստիպված են եղել հայտարարել, թե Վոլոդինի խոսքերը սխալ են հասկացել։

Պատգամավոր Գենադի Օնիշինկոն հայտարարել է, թե Վոլոդինը նկատի ուներ, որ այսօր Ռուսաստանում ապրում է 48 միլիոն թոշակառու, և եթե չբարեփոխվի այդ համակարգը, թոշակների համար գումար բյուջեում պարզապես չի լինի։ «Սա է ուզել ասել Վոլոդինը», - արդարացրել է Օնիշենկոն։

Մեկ այլ պատգամավոր Ռաֆայել Մարդանշինն էլ ասել է, թե չի կարծում, որ Վոլոդինն ուզում էր վախեցնել մարդկանց, «նա պարզապես ներկայացրել է թոշակների հետ կապված իրական իրավիճակը»։

Թոշակի հետ կապված ցանկացած նորություն դառնում է ամենաքննարկվող հարցերից մեկը Ռուսաստանում։

Ռուսաստանի իշխանություններն ուզում են թոշակի անցնելու տարիքը բարձրացնել. այսօր ռուսաստանցի տղամարդիկ թոշակի են անցնում 60 տարեկանում, իսկ կանայք՝ 55։ Իշխանությունները տղամարդկանց թոշակի անցնելու տարիքն ուզում են բարձրացնել 5 տարով, իսկ կանանցը՝ 8։ Համաձայն նոր ռեֆորմի, տղամարդիկ պետք է թոշակի անցնեն 65 տարեկանում, իսկ կանայք 63, սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն, ռուսաստանցի տղամարդկանց շուրջ 50 տոկոսը մահանում է մինչև 65 տարեկանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG