Մատչելիության հղումներ

Մոնակոյում կանցկացվի «Հայկական մշակույթի օրեր»


Մոնակոյի «Շառլ Գարնյե» օպերային թատրոնի շենքը, որտեղ կայանալու է Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգը
Մոնակոյի «Շառլ Գարնյե» օպերային թատրոնի շենքը, որտեղ կայանալու է Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգը

Այս տարի իր ծննդյան տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 2-ին, աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը հանդես կգա Մոնակոյի հանրահայտ օպերային թատրոնում, անվանի դաշնակահար Նարե Արղամանյանի հետ՝ այդպիսով ազդարարելով Մոնակայում «Հայկական մշակույթի օրերի» բացումը:

Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան հոբելյանական 115-ամյակին: Ուշագրավ է, որ այս նախաձեռնության հեղինակը ոչ թե Հայաստանի մշակույթի նախարարությունն է, այլ գործարար, BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը: Մեր զրույցի ընթացքում նա շեշտում էր․ «BPA ընկերությունը տարիներ շարունակ հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով: Այս անգամ կազմակերպում է Հայաստանի օրերը Մոնակոյում, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին և 3-ին: Ես իմացա, որ 1974 թվականին Մոնակայում համերգով հանդես է եկել նաև Արամ Խաչատրյանը: 1973 թվականին Խաչատրյանը ջերմ ընդունելության է արժանացել արքայազն Ռենե երրրոդի և Գրեսս Քելլիի կողմից:

Հենց նրանց առաջարկով էլ 1974 թվականին կազմակերպվել է համերգ: Սա լավ հիմք հանդիսացավ (նաև հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի 115-ամյակը), որ կազմակերպվի այդ հոբելյանին նվիրված համերգ նույն՝ արքայական համերգասրահում: Շատ ծանր բան էր այդ համերգասրահի թույլտվությունը ստանալը, որովհետև դրա համար պետք է արքայազնի թույլտվությունը»:

Երկար բանակցություններից և անգամ նախնական մերժումից հետո ի վերջո թույլատվություն ստանալով` Մոնակոյի օպերային թատրոնում կազմակերպել այս համերգը, Վրույր Փենեսյանն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպչական աշխատանքերին, որոնց արդյունքում էլ սեպտեմբերի առաջին օրերին Մոնակայում առաջին անգամ կիրականացվի «Հայկական մշակույթի օրեր» ծրագիրը:

Ի դեպ, ըստ Վրույր Փենեսյանի, Հայաստանի սփյուռքի նախարարությունն արդեն իսկ կոչ է արել սփյուռքի 1800 հաստատությունների, նաև անհատ մարդկանց՝ աջակցել այս նախաձեռնությանը, որը նպատակ ունի ոչ միայն հայկական մշակույթը ներկայացնել Մոնակայում, այլև ստեղծել նորանոր մշակութային, նաև տնտեսական ու գործարար կապեր:

Համերգի հաջորդ օրը, «Հայկական մշակույթի օրերի» շրջանակներում, կկայանան նաև այլ միջոցառումներ, որոնց թվում՝ հայկական գինիների և կոնյակի համտես, հայկական նորաձևության ցուցադրություն և այլն: Հատուկ հրավիրվել են Մոնակայում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները, որոնցից մեկի ներկայացուցչին էլ, վիճակահանության արդյունքում, հնարավորություն կտրվի յոթ օրով Հայաստան այցելել ու շրջագայել ողջ երկրի տարածքով:

Մոնակոյում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG