Մատչելիության հղումներ

Տաջիկստանում վթարի է ենթարկվել լեռնագնացներին տեղափոխող ուղղաթիռը


Սար Տաջիկստանում, արխիվ
Սար Տաջիկստանում, արխիվ

Տաջիկստանի սարերում վթարի է ենթարկվել լեռնագնացներին տեղափոխող Ми-8 ուղղաթիռը։

Հաղորդվում է, որ ուղղաթիռում գտնվել է 15 լեռնագնաց, որից 13-ը ռուսաստանցի, մեկը՝ Բելառուսի քաղաքացի, մյուսը՝ իսպանացի, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ՝ Տաջիկստանից:

Ըստ Տաջիկստանի պաշտոնական աղբյուրների, վթարի հետևանքով զոհվել է 3 լեռնագնաց և ուղղաթիռի անձնակազմի 2 անդամ:

Տուժածների և զոհերը ինքնությունը ճշտվում է: Նախնական վարկածով՝ վթարի պատճառը կարող են լինել եղանակային վատ պայմանները՝ ուժեղ քամի, վատ տեսանելիություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG