Մատչելիության հղումներ

Մերկելն օգոստոսի 18-ին կհյուրընկալի Պուտինին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 18-ին հյուրընկալելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Սիրիայի պատերազմը, Ուկրաինայի արևելքում շարունակվող բռնությունները և էներգետիկ հարցեր։ Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը:

Հանդիպումը տեղի է ունենալու Բեռլինից դուրս գտնվող Մեզեբերգեի կառավարական շենքում։

Երկու երկրների առաջնորդները վերջին անգամ հանդիպել են մայիսին՝ Սոչիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG