Մատչելիության հղումներ

Պուտինն ու Նազարբաևն անդրադարձել են Յուրի Խաչատուրովի հարցին


Արխիվ

«Քննարկմա ենթակա բոլոր հարցերից մեզ համար հատկապես խնդիր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը»: Երեկ Ղազախստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Պուտինն, ի պատասխան ասել է, թե քննարկելու շատ հարցեր կան, որոնք առնչվում են ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա մեծ օրակարգին ու ծրագրերին: «Կան նաև խնդրահարույց հարցեր, որոնցից է ձեր հիշատակածը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Հուլիսի վերջին ՀԱԿՊ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Վերջինս նկատմամբ, սակայն, խափանման միջոց է ընտրվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակումը: Նա արդեն Հայաստանից մեկնել է Մոսկվա և անցել կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը:

Օգոստոս 12-ին Ղազախսատանի Ակտաու քաղաքում տեղի է ունեցել Կասպիական տարածաշրջանի երկրների գագաթնաժողովը, որի արդյունքով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեցին Կասպիցի կարգավիճակի կոնվենցիան: Պուտինն այդ փաստաթուղթը բնութագրել է որպես «պատմական», նշելով, որ դրա ստորագրումը «համատեղ աշխատանքի լավ օրինակ է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում»:

Կասպիցի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում էին ավելի քան երկու տասնամյակ: Հիմնական տարաձայնությունները էներգետիկ պաշարներով հարուստ ծովային հատվածներում յուրաքանչյուրի սահմանները հստակեցնելն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG