Մատչելիության հղումներ

Թուրքիան քայլեր է ձեռնարկում երկրի ֆինանսական շուկան կայունացնելու ուղղությամբ


Թուրքիայի ֆինանսների նախարարը, արխիվ
Թուրքիայի ֆինանսների նախարարը, արխիվ

Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտարարում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել ամերիկյան պատժամիջոցների հետևանքով տուժած երկրի ֆինանսական շուկան կայունացնելու, մասնավորապես, ազգային տարադրամի փոխարժեքի տատանումները զսպելու ուղղությամբ:

Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ էր արել ունեցած դոլարներն ու եվրոները վաճառել՝ ազգային լիրայի ուժեղացմանը նպաստելու համար:

Վերջին օրերին լիրայի արժեքը ռեկորդային անկում է գրանցել՝ այս տարվա ընթացքում շուրջ 46 տոկոսով արժեզրկվելով դոլարի նկատմամբ:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար։

Միացյալ Նահանգները նախ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին նախագահ Թրամփը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին:

2016 թվականին Թուրքիայում ձերբակալված Բրասնոնը մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ, նրան մինչև 35 տարվա ազատազրկում է սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG