Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները


Տոնոյանը Մոսկվայում օգոստոսի 10-ին հարցազրույց է տալիս «Ազատությանը»
Տոնոյանը Մոսկվայում օգոստոսի 10-ին հարցազրույց է տալիս «Ազատությանը»

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ օգոստոսի 11- ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եվ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ ծրագրերին:

«Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը»,- նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG