Մատչելիության հղումներ

Մանչեսթրում 10 մարդ է վիրավորվել կրակոցների հետևանքով


Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում կրակոցների հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հաղորդում է ABC լրատվական գործակալությունը:

Բժիշկները հավաստիացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրվա կեսգիշերից անց, քաղաքային տոնակատարության ավարտին, երբ մարդիկ սկսել են ցրվել:

Հարձակվողին հաջողվել է փախչել: Նրա ինքնությունը, գործողության շարժառիթները պարզ չեն:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG