Մատչելիության հղումներ

Վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ


Աննա Հակոբյան, արխիվ

Մասնավոր այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող՝ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Իր ելույթում հիշեցնելով, որ «փոխվել են ժամանակները», Աննա Հակոբյանը ներկայացրել է առաջիկա անելիքներն ու ընդգծել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները վերանայելու անհրաժեշտությունը:

«Հայաստանը, դժբախտաբար, քիչ բարեկամ երկրներ ունի աշխարհում, և Ֆրանսիան դրանց մեջ առաջին հորիզոնականներում է: Դա նաև ձեր՝ Ֆրանսիայի հայկական համայնքի ձեռքբերումն է: Ժամանակներն արդեն փոխվում են, նաև մարտահրավերներն են փոխվում: Որոշակի խնդիրներ արդեն լուծվել են, և այսօր, հեղափոխությունից հետո, նոր Հայաստանում կարելի է վերանայել մեր և ձեր անելիքները, գնահատել նոր մարտահրավերները, նոր խնդիրներ դնել և հասնել այդ խնդիրների լուծմանը»,- ասել է վարչապետի տիկինը՝ հավելով, որ այն, ինչ տեղի ունեցավ՝ լավ է, բայց «ամենածանր գործը դեռ առջևում է»:

«Հայաստանը չի կարող այդ բեռն իր ուսերին միայնակ տանել և ձեր օգնության կարիքն ունի՝ ինչպես միշտ, ինչպես տարիներ շարունակ»,- ֆրանսահայ համայնքի անդամների հետ հանդիպմանն ասել է Աննա Հակոբյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա: Հակոբյանը, սակայն, այցի ժամկետները չի հստակեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG