Մատչելիության հղումներ

NASA-ն փորձում է հասնել Արեգակին


Օգոստոսի 11-ին Ֆլորիդայից կմեկնարկի «Փարքեր» կոչվող ապարատի տիեզերական առաքելությունը, որը կշարունակվի 7 տարի: Վերջնական նպատակը արևին վեց միլիոն կիլոմետր մոտենալն ու հավաքած տվյալները գիտնականներին փոխանցելն է: Դա կլինի ամենակարճ տարածությունը, որ մարդկությունը երբևէ մոտեցել է Արեգակնային համակարգի կենտրոնական մոլորակին: Ուսումնասիրությունները գիտնականներին ավելի լայն պատկերացումներ կտան՝ պարզելու Արեգակի մակերևույթի բռնկումների ազդեցությունը Երկիր մոլորակի վրա:

«Բնականաբար, մենք այնտեղ ենք թռչում ոչ դատարկաձեռն: Տիեզերական ապարատը հագեցած է բազմաթիվ սարքավորումներով, որոնք ստեղծվել են չափազանց կարևոր չափագրումներ անելու համար», - ասել է Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության՝ NASA-ի գիտնական Նիկոլա Ֆոքսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG