Մատչելիության հղումներ

Ամերիկյան օդուժը հարվածել է թալիբներին


Աֆղանստան - Ղազնին այսօր
Աֆղանստան - Ղազնին այսօր

Ամերիկյան մարտական օդանավերն ու ուղղաթիռները այսօր հարվածներ են հասցրել Աֆղանստանի նահանգային կենտրոն Ղազնի քաղաքի վրա գրոհող թալիբներին: Մարտական գործողությունների պատճառով իշխանությունները փակել են Ղազնի-Քաբուլ մայրուղին: Թալիբների գրոհը կասեցնելու համար քաղաքը պաշտպանող զինվորականներին օգնության են մեկնել ոստիկանության հատուկ ջոկատայինները:

Քաբուլից մոտավորապես 150 կիլոմետր հարավ-արևմուտքում գտնվող քաղաքի վրա թալիբների գրոհը սկսվել է երեկ երեկոյան: Կան զոհեր և վիրավորներ, որոնց քանակի մասին կողմերի հաղորդած տվյալները հակասական են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG