Մատչելիության հղումներ

7 ամսում Թուրքիայում գտնվող Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցի է այցելել շուրջ 83 հազար մարդ


Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցին
Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցին

Թուրքական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա 7 ամիսներին միայն Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցին է այցելել շուրջ 83 հազար մարդ: 10-րդ դարում կառուցված տաճարը նորոգվել է տասը տարի առաջ և այժմ գործում է թանգարանի կարգավիճակով:

Թուրքիայի իշխանությունները Պոլսո հայոց պատրիարքարանին թույլ են տալիս տարին միայն մեկ անգամ՝ Խաչվերաց տոնին, այնտեղ պատարագ մատուցել: 2015-ին եկեղեցին ներառվել է Յունեսկոյի համաշխարհային մշակութային ժառանգության հավակնորդների ցուցակում: Վան նահանգի մշակույթի ու զբոսաշրջության հարցերով պատասխանատու Մուզաֆեր Ախթաղը «Անադոլու» գործակալությանն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները ջանքեր են գործադրում՝ եկեղեցու տեղն այդ ցանկում մշտապես ամրագրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG