Մատչելիության հղումներ

Բախումներ Արգենտինայում, կան ձերբակալվածներ


Արգենտինա - Ցուցարարները և ոստիկանները, Բուենոս Այրես, 9-ը օգոստոսի, 2018թ․
Արգենտինա - Ցուցարարները և ոստիկանները, Բուենոս Այրես, 9-ը օգոստոսի, 2018թ․

Արգենտինայում բախումներ են սկսվել, երբ Սենատը մերժել է հղիության արհեստական ընդհատումն օրինականացնող նախագիծը, առնվազն 7 մարդ ձերբակալվել է:

Աղմկահարույց փաստաթղթին կողմ է քվեարկել 31 պատգամավոր, դեմ՝ 38-ը:

Հարցի շուրջ թեժ քննակումները շարունակվել են ավելի քան տասը ժամ, մինչ այդ փողոց են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ՝ թե՛ նախագծին աջակցող, թե՛ ընդդիմացող ճամբարներից: Կողմնակիցները պնդում են, թե ամեն տարի Արգենտինայում զարտուղի ճանապարհով 350 հազար կին ընդհատում է հղիությունը՝ վտանգի տակ դնելով առողջությունը, ընդդիմախոսները հիշեցնում են Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումն ու խոսում կյանքի իրավունքի մասին:

Լատինական Ամերիկայի մեծ մասում՝ բացառությամբ Ուրուգվայի և Կուբայի, աբորտներն արգելված են, եթե չկա բժշկական ցուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG