Մատչելիության հղումներ

Մարտեր իսրայելական բանակի և «Համաս»-ի միջև․ հաղորդվում է զոհերի մասին


«Համաս»-ի զինյալը իսրայելական օդուժի հարվածներից ավերված շինության փլատակների մոտ, Գազա, 9-ը օգոստոսի, 2018թ․
«Համաս»-ի զինյալը իսրայելական օդուժի հարվածներից ավերված շինության փլատակների մոտ, Գազա, 9-ը օգոստոսի, 2018թ․

Երկրորդ օրն է՝ չեն դադարում մարտերը իսրայելական բանակի ու պաղեստինյան «Համաս»-ի միջև: Պաղեստինյան կողմը հայտարարում է, որ իսրայելական հարվածներից երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ հղի կին՝ մեկուկես տարեկան երեխայի հետ: Իսրայելը, մինչդեռ, պնդում է, թե բանակի թիրախում են միայն ռազմական հենակետերը, որոնք ավելի վաղ տասնյակ հրթիռներ են արձակել հարավային Իսրայելի ուղղությամբ:

«Մենք պատերազմ չենք ուզում, ոչ էլ լայնածավալ բախումներ, բայց և այդ սցենարները չենք բացառում, քանի որ մտադիր չենք որևէ զիջում անել «Համաս»-ին», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մերձավոր պաշտոնյաներից մեկը:

Ակնկալվում է, որ ավելի ուշ Նեթանյահուն Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի՝ իրավիճակը գնահատելու համար:

Հակամարտությունը թեժացել է Եգիպտոսի միջնորդական ջանքերի ֆոնին, բախումներից առաջ երկու կողմի պաշտոնյաներն էլ հայտարարում էին, թե հնարավոր է՝ առաջընթաց արձանագրեն տևական խաղաղություն հաստատելու, ամիսներ շարունակվող բռնությունները դադարեցնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG