Մատչելիության հղումներ

Մարիա Ալյոխինային թույլ չեն տվել դուրս գալ Ռուսաստանից


Ռուսաստան - Մարիա Ալյոխինան Դաշնային քրեակատարողական ծառայության շենքի դիմաց ակցիայի ժամանակ, Մոսկվա, 7-ը օգոստոսի, 2018թ․

Ռուսական Pussy Riot փանք խմբի անդամներից Մարիա Ալյոխինային արգելել են լքել Ռուսաստանը: Այս մասին հայտնում է նրա գործընկերը Թվիթերում գրառմամբ:

Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները Ալյոխինային թույլ չեն տվել մեկնել Լոնդոն:

Երկու օր առաջ Մարիա Ալյոխինան և ևս երկու ակտիվիստ բողոքի ակցիա էին իրականացրել Մոսկվայում Դաշնային քրեակատարողական ծառայության շենքի դիմաց: Ակտիվիստները կարմիր պաստառ էին փակցրել շենքին, որի վրա գրված էր «Գուլագ», շենքի պատին նաև ծեծված բանտարկյալների լուսանկարներ էին փակցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG