Մատչելիության հղումներ

Հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն․ ԼՂ ՊՆ


Շփման գիծ, արխիվ
Շփման գիծ, արխիվ

ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այսօր ժամը 13:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, «որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց»:

Ըստ ԼՂ ՊՆ հաղորդագրության, միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ: Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG