Մատչելիության հղումներ

ՊԲ հրամանատարությունը տեղանքում ճշգրտել է ստորաբաժանումների գործողությունները «հավանական զարգացումների դեպքում»


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության
Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Օգոստոսի 6-8-ը Պաշտպանության բանակի հարավային և հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ, որոնք միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի և տարբեր ծառայությունների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման և իրադրության հավանական զարգացումների դեպքում: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը տեղանքում իրականացվող աշխատանքները կարևորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական գործողությունների գնահատման և դրանց համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում:

Միավորումների, զորամասերի և համապատասխան ծառայությունների պատասխանատուները հանդես են եկել զեկույցներով:

Ամփոփելով դաշտային երթի արդյունքները՝ նախարարը հետագա անելիքների վերաբերյալ մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG