Թեհրանի մարզական համալիրներից մեկում գազի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել: Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ օգոստոսի 7-ին համալիրի կաթսայատանը վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում գազի արտահոսք է տեղի ունեցել: Պայթյունից զոհվածները բանվորներ էին:
Իրանի գազի համակարգի ենթակառուցվածքները հնացած են, բացի այդ աշխատանքային անվտանգության պայմանները պատշաճ կերպով չեն պահպանվում: Անցած հուլիսին գազի արտահոսքի հետևանքով Թեհրանում տեղի ունեցած երկու տարբեր միջադեպերում 5 մարդ էր զոհվել: