«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները, հաղորդում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Ջեյմս Մաթիսը երեկ հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը, Սիրիայի խնդրին ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները՝ քննարկելով կողմերի միջև առկա խնդիրների լուծումը: Թուրքական պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ շարունակելու բանակցությունները:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար: