Մատչելիության հղումներ

Նազարբաևը պաշտպանության նոր նախարար է նշանակել


Ղազախստանի նորանշանակ պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաև, արխիվ
Ղազախստանի նորանշանակ պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով Նուրլան Երմեկբաևը նշանակվել է պաշտպանության նախարար և այդ պաշտոնում փոխարինել է Շակեն Ժասազակովին:

55-ամյա Երմեկբաևը նախկինում զբաղեցրել է Նազարբաևի օգնականի պաշտոնը և ապրիլից աշխատել է որպես Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղար:

Բացի այդ, նա ժամանակին ղեկավարել է Ղազախստանի կրոնի և քաղաքացիական հասարակության հարցերով նախարարությունը:

Երմեկբաևը խոսում է ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն և պորտուգալերեն: Ավելի վաղ Երմեկբաևը Ղազախստանի դեսպանն էր Չինաստանում և Հյուսիսային Կորեայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG