Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ականի պայթյունից երկու գյուղացի է վիրավորվել


Ադրբեջան - Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, արխիվ
Ադրբեջան - Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, արխիվ

«Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում՝ Հայաստանին սահմանակցող Թովուզի շրջանում, երկու բնակիչներ ականի պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել:

«Ականի պայթյունից վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներ 24-ամյա Էլշադ Մեհթիևը և 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը, նրանք հիմա Թովուզի կենտրոնական հիվանդանոցում են», - ասվում է «Ինտերֆաքս»-ի հաղորդագրությունում:

Գործակալությունը նշում է, որ այդ տարածքում տեղադրված են ականների մասին նախազգուշացնող հատուկ նշաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG