Մատչելիության հղումներ

Եվրամիությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի տասնամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որանվերապահորեն հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկո Մոգերինիի գրասենյակի հրապարակած հայտարարությունում ասված է․ - «Եվրոպական միությունը սատարում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դժբախտաբար, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմական ներկայությունը շարունակվում է, և դա հակասում է միջազգային նորմերին և 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության աջակցությամբ Ռուսաստանի կնքած համաձայնագրից բխող պարտավորություններին»:

Բրյուսելը նաև աջակցություն է հայտնում Վրաստանում անցկացվող բարեփոխումներին և Վրաստան-Եվրամիություն գործընկերությանը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Վրաստանը 2008-ի սեպտեմբերի 2-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG