Ռուսաստանյան ալյումինային հսկա «Ռուսալ» ընկերությունը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները ստիպում են փակել իր փոքր գործարաններից մեկը, որը սպասարկում էր ամերիկյան սպառողներին, և նոր աշխատատեղեր գտնել ձեռնարկության հարյուրավոր աշխատակիցների համար:
Ընկերությունը հայտնել է, որ Կարելիայի տարածաշրջանի Նադվոիցկի ձուլարանը այլևս չի կարող շարունակել աշխատանքը, քանի որ պատժամիջոցների պատճառով կորցնում է ամերիկյան հաճախորդներին և զրկվում հումքի կայուն մատակարարումից:
«Ռուսալ»-ը աշխարհում երկրորդ խոշոր ալյումինային ընկերությունն է, որը մոտավորապես 61 հազար աշխատատեղ է ապահովում։