Մատչելիության հղումներ

Ներկայացվեց Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի հայերեն հրատարակությունը


Ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքում ամերիկացի գրող Ուիլյամ Ռեմփլեն նոր Քըրքորյան է բացահայտում:

Մեծահարուստ բարերարը չի սիրել բարձրաձայնել իր արածների մասին. միշտ փորձել էլ փակ պահել իր կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստերը:

Շուրջ 3 տարի Ուիլյամ Ռեմփլեն աշխատել է գրքի վրա՝ ստիպված լինելով բոլոր հնարավոր աղբյուրներից փաստեր հավաքել Քըրքորյանի մասին: Հունվարին Միացյալ Նահանգներում լույս տեսած «Խաղացողը» գրքում, ինչպես հեղինակն է նշում, բացահայտվում է, թե ինչպես աղքատ ու թերուս Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը:

Ամերիկյան մամուլը ևս անդրադարձել է «Խաղացողը» գրքին: «Վաշինգթոն Փոստը» գրել է․ - «Հրաշալի թեմա և գրավիչ կյանքի պատմություն: Ապշեցուցիչ է»:

Ամերիկյան բեսթսելերն արդեն հայերեն է թագմանվել ու գրքի շնորհանդեսը առաջինը Գյումրիում կայացավ՝ Քըրք Քըրքորյանի վերջերս բացված արձանի մոտ:

«Էդիթ Պրինթ» հրատարակչությունն է նախաձեռնել գրքի թարգմանությունը։ Թարգմանիչներն էլ քույրեր Ալինա և Աննա Միրզոյաններն են:

Հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը, նախ անդրադարձավ, թե ինչու է Ռեմփլեն Քըրքորյանին խաղացող անվանել ու գիրքն էլ հենց այդպես վերնագրել: - «Շատ խոնարհ անձնավորություն էր։ Փառք չէր սիրում, սիրում էր գործ։ Նա խաղացող էր։ Ինչո՞ւ, որովհետև ողջ կյանքը խաղադրույք է կատարել»,-պատմում է Շավարշ Կարապետյանը։

Կարապետյանը Քըրքոյանի արձանի մոտ հավաքվածներին ասաց. - «Դատելով նրանից, թե ինչ գիտենք Քրքորյանի մասին, կարելի է ասել, որ ոչինչ չգիտենք»:

Քըրքորյանի հիմանդրած «Լինսի» հիմադրամը Հայաստանում 200 մլն դոլարի ներդում է արել: Աղետի գոտում կառուցվել է շուրջ 3700 բնակարան, Հայաստանում՝ 34 մշակութային օջախ վերկառուցվել ու վերազինվել, ճանապարհներ են հիմնանորոգվել, դպրոցներ կառուցվել: Բարեգործություն անելու մասին էլ միշտ լռել է բարերարը։ Գրքում մի դրվագ է բացահայտում հեղինակը, երբ Քըրքորյանն առաջին անգամ այցելում է Ծիծեռնակաբերդ:

1000 տպաքանակով լույս տեսած գրքի նկատմամբ՝ Հայաստանում ևս մեծ հետաքրքրություն կա: Հրատարակչությունը նաև «Քըրքարշավ» է անցկացնում. կլինեն տարբեր քաղաքներում՝ ներկայացնելով գիրքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG