Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան արտաքսել է Կանադայի դեսպանին


Սաուդյան Արաբիա - Կանայք մայրաքաղաք Էր-Ռիյադի փողոցներից մեկում, արխիվ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները արտաքսել են Կանադայի դեսպանին և սառեցրել առևտրին ու ներդրումներին վերաբերող նոր համաձայնության կնքման գործընթացը՝ մեղադրելով Օտտավային իրենց երկրի ներքին գործերին միջամտելու համար: Դեսպանին 24 ժամ է հատկացվել երկիրը թողնելու համար:

Ավելի վաղ Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը ահազանգել էր Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների համար պայքարող երկու ակտիվիստների՝ Բադավի և Նասիմա ալ-Սադահների ձերբակալման մասին, կոչ անելով սաուդյան իշխանություններին ազատ արձակել նրանց: Ձերբակալության հետ կապված իր մտահոգության մասին օգոստոսի 3-ին բարձրաձայնել էր նաև Կանադայի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG