Մատչելիության հղումներ

Առնվազն 91 զոհված, հարյուրավոր վիրավորներ Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով


Ինդոնեզիա - Երկրաշարժի հետևանքով վիրավորվածներ հիվանդանոցում, Մատարամ, 6-ը օգոստոսի, 2018թ․
Ինդոնեզիա - Երկրաշարժի հետևանքով վիրավորվածներ հիվանդանոցում, Մատարամ, 6-ը օգոստոսի, 2018թ․

Առնվազն 91 մարդ զոհվել և մի քանի հարյուրը վիրավորվել են ժամեր առաջ Ինդոնեզիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:

Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 7 մագնիտուդ:

Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, որովհետև փրկարարները դեռ չեն հասցրել մաքրել հսկայական քանակությամբ փլուզված շենքեր, շինություններ:

Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ այն զգացել են հարևան Բալի կղզում, որը զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG