Մատչելիության հղումներ

Սթիվեն Սիգալը նշանակվել է Ռուսաստանի ԱԳՆ մարդասիրական հարցերով հատուկ ներկայացուցիչը ԱՄՆ-ում


Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարության մարդասիրական հարցերով հատուկ ներկայացուցիչը ԱՄՆ-ում: Դերասանը օգնելու է զարգացնել երկու երկրների միջեւ կապերը մշակույթի, արվեստի ոլորտներում, երիտասարդների փոխանակման ծրագրերում:

Սիգալը հայտարարել է, որ նախկինում էլ աշխատել է այդ ուղղությամբ, սակայն առանց պաշտոնական կարգավիճակի:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիգալի պաշտոնը դրամական պարգեւատրում չի ենթադրում:

Սթիվեն Սիգալը ռուսաստանյան քաղաքացիություն է ստացել 2 տարի առաջ, ռուսական անձնագիրը նրան հանձնել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ԱՄՆ պետքարտուղարությունը առայժմ չի մեկնաբանել Սիգալի նոր պաշտոնը, Ռուսաստանում ԱՄՆ֊ի նախկին դեսպան Մայքլ Մակֆոլն է արձագանքել դրան, հայտարարելով, որ դերասանի նշանակումը հուսահատ քայլ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG