Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցած քարաթափման հետեւանքով ճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Օգոստոսի 4-ին Գողթ գյուղ - Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:
Ժամը 13:55-ից մինչև 02:22-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն իրականացրել էր հերթապահություն և օժանդակել փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներին, այնուհետև իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: