Մատչելիության հղումներ

Փրկարարները վերսկսել են Սևանա լճում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքները


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ջրափրկարարները օգոստոսի 5-ին, ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս էին բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները շարունակել էին Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:

Սևանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է: Ականատեսները օգոստոսի 3-ի կեսօրին Նվեր Շահնազարյանին վերջին անգամ տեսել են ափից 20 մետր հեռավորության վրա, որտեղից և նա անհետացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG