Մատչելիության հղումներ

Մոսկվան Վաշինգտոնին Սիրիայի հարցում համագործակցելու առաջարկ է անում


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով, արխիվ
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով, արխիվ

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հուլիսի 19-ին ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդին նամակ է ուղարկել, որում Սիրիայի հարցով մի շարք առաջարկներ է ներկայացրել:

Խոսքը, մասնավորապես, Սիրիայի վերականգման և փախստականների վերադարձի հարցում համագործակցության մասին է, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության իր աղբյուրը:

Գործակալության փոխանցմամբ՝ նամակում Ասադի դաշնակիցը համարվող ռուսական կողմը նշում է, որ սիրիական ռեժիմը սարքավորումների, վառելիքի և այլ միջոցների կարիք ունի՝ երկիրը վերականգնելու և տուն վերադարձող փախստականներին ընդունելու համար: Աղբյուրը նշում է, որ ռուսական պլանը «սառը ընդունելության է» արժանացել Վաշինգտոնում:

Պաշտոնական Մոսկվան հաստատել է, որ երկրի ռազմական գերատեսչությունը նման առաջարկներով նամակ է ուղարկել Պենտագոնի ներկայացուցչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG