Մատչելիության հղումներ

Էլիբեկյան․ Հեղափոխությունը նաև արվեստագետների շնորհիվ տեղի ունեցավ


Ռոբերտ Էլիբեկյան

Ներկայումս ապրող և ստեղծագործող մեր լավագույն նկարիչներից մեկի՝ Ռոբերտ Էլիբեկյանի համոզմամբ, նաև իրենց՝ արվեստագետների ստեղծագործությունների շնորհիվ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, որն ինքն ամբողջ սրտով է ողջունում: «Ազատության» հետ զրույցի ընթացքում 77-ամյա վարպետը շեշտում էր․ «Սա էլ է հեղափոխություն, շարունակությունն է: Եթե հայ արվեստը չծաղկեր, հեղափոխական շունչ չլիենր, երբեք չէր լինի քաղաքական հեղափոխություն»:

Վարպետը նաև ցավով նկատում էր՝ այն համակարգը, որից ձերբազատվեց մեր հասարակությունը թավշյա հեղափոխության շնորհիվ, ամբողջովին ձևախեղել էր թե՛ մեր հասարակության, թե՛ առհասարակ հայաստանցու միտքն ու կերպարը: «Հայ մարդու ողնաշարը ջարդեցին, և այսօր ուրախ ենք, որ նոր իրականության մեջ ենք»,- ասաց նկարիչը:

Բայց նոր իրականությունն էլ իր հետ նոր խնդիրներ է առաջ բերում: Մասնավորապես, հենց կերպարվեստի բնագավառում արդեն երկար ժամանակ է՝ արվեստագետների մի խումբ պահանջում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:

Հարցիս՝ ի՞նչ կարող է այս առիթով ասել, և ո՞րն է իր տեսակետը ոչ միայն այս, այլև առհասարակ՝ ստեղծագործական միությունների մասին, որոնք, շատերի համոզմամբ, խորհրդային տարիների մնացուկ են, շատերի համոզմամբ էլ՝ այսօր էլ կարևոր գործունեություն են ծավալում արվեստագետների համախմբման գործում, Էլիբեկյանը պատասխանեց՝ ոչ միայն ստեղծագործական միությունները, այլև կոչումներն են դեռ խորհրդային տարիներից որոշակի նպատակներով հիմնադրվել՝ արվեստագետին էլ ավելի վերահսկելի դարձնելու համար: «Պատկերացրեք, որ Մատիսին կոչում տային»,- ասաց Էլիբեկյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG