Մատչելիության հղումներ

Իրանի քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվում են


Բողոքի ցույց Թեհրանում, 3-ը օգոստոսի, 2018 թ․
Բողոքի ցույց Թեհրանում, 3-ը օգոստոսի, 2018 թ․

Իրանական մի շարք քաղաքներում, այդ թվում Իսպահանում, Շիրազում, Մաշհադում, հարյուրավոր ցուցարարներ բողոքի գործողություններ են իրականացնում երկրում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի դեմ:

Իրանցիների դժգոհության պատճառը վերջին շրջանում արձանագրված գնաճն է, տնտեսական դժվարությունները, որոնք պայմանավորված են ազգային տարադրամի կտրուկ արժեզրկմամբ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հրապարակած տեսանյութերի և տեղից ստացվող հաղորդումների, չնայած ոստիկանական ուժերի ներկայությանը, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Թեհրանում, որտեղ որոշ ցուցարարներ վանկարկել են «Մահ Խամենեիին»:

Բռնությունների և ձերբակալությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Բողոքի ցույցերն Իրանի տարբեր բնակավայրերում սկսվել են հինգշաբթի օրվանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG