Մատչելիության հղումներ

Կրասնոյարսկում 18 մարդ է զոհվել Ми-8 ուղղաթիռի վթարի հետևանքով


Ми-8 ուղղաթիռ, արխիվ

Կրասնոյարսկում 18 մարդ է զոհվել Ми-8 ուղղաթիռի կործանման հետևանքով: Նավթահորատողներին տեղափոխող ուղղաթիռը պատկանում էր Utair ընկերությանը:

Նախնական տվյալներով՝ թռիչքի մեկնարկին ուղղաթիռը հպվել է արդեն թռիչքը սկսած մեկ այլ ուղղաթիռի: Երկրորդ Ми-8-ի անձնակազմը ստիպված նետել է ուղղաթիռի բեռներն ու վայրէջք կատարել: Երկրորդ ուղղաթիռի ուղևորակազմը չի տուժել:

Երկու ուղղաթիռները ենթադրաբար թռիչք էին իրականացնում առանց կարգավարի հրահանգների: Աղետի փաստով քրեական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG