Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» Տիգրան Մանուկյանն ու Սերգեյ Կյուրեղյանը կալանքից ազատ արձակվեցին


2016-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի ևս երկու անդամներ՝ Տիգրան Մանուկյանը և Սերգեյ Կյուրեղյանը դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Դատավոր Արշակ Վարդանյանի որոշման համար հիմք հանդիսացավ «Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավորների՝ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Սերգեյ Բագրատյանի անձնական երաշխավորությունը:

Այս պահի դրությամբ կալանքից ազատ են արձակվել երկու տարի առաջ ոստիկանության գնդի տարածքը գրաված զինված խմբի 22 անդամները և ևս 4 հոգի, ովքեր մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ: Կալանքի տակ շարունակում են մնալ «Սասնա ծռերի» առանցքային անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը և ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG