Հուժկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի արևելքում գտնվող Գարդեզ քաղաքի մզկիթում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
Տեղից ստացվող տեղեկությունների համաձայն՝ առնվազն 20 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Աֆղանստանի իրավապահների փոխանցմամբ՝ պայթյունը իրականացրել են մահապարտ ահաբեկիչը:
Նախկինում նման հարձակումների պատասխանատվությունը ստանձնում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը հաճախ է թիրախավորում Աֆղանստանի շիա փոքրամասնությանը: