Մատչելիության հղումներ

«Արգումենտի ի ֆակտի»-ի լրագրողին 11 օր փնտրելուց հետո մահացած են գտել Նիժնի Նովգորոդում


«Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի համարներից, արխիվ
«Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի համարներից, արխիվ

Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի լրագրողին 11 օր փնտրելուց հետո մահացած են գտել Նիժնի Նովգորոդ քաղաքում:

Թերթի խմբագիրը կայքէջում գրել է, որ դեռևս չեն պարզել դեպքի մանրամասները:

Անցած շաբաթ խմբագրությունը հայտնել էր, որ անհետացել է 38-ամյա թղթակից Սերգեյ Գրաչովը, վերջին անգամ նրան տեսել էին հուլիսի 21-ին Նիժնի Նովգորոդի «Շերատոն» հյուրանոցում:

Ռուսաստանի քննչական կոմիտեն խոստացել է մանրամասներ հաղորդել դիահերձումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG