Մատչելիության հղումներ

Անհետ կորած ռուսաստանցի լրագրողը Նիժնի Նովգորոդում հայտնաբերվել է մահացած


«Аргументы и факты» թերթի լրագրող Սերգեյ Գրաչևը մահացած հայտնաբերվել է Նիժնի Նովգորոդում: Այդ մասին օգոստոսի 1-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է թերթի ինտերնետային կայքի խմբագիր Վլադիմիր Շուշկինը: Լրագրողի մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն: Իրավապահները սպասում են դատա-բժշկական փորձաքննության արդյունքներին:

38-ամյա Սերգեյ Գրաչևը անհետ կորել էր 11 օր առաջ: Վերջին անգամ նրան տեսել էին հուլիսի 21-ին, Նիժնի Նովգորոդի «Sheraton» հյուրանոցից դուրս գալուց: Նա աշխատանքային գործուղմամբ էր մեկնել Նիժնի Նովգորոդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG