Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է «ճակատային գծի» տարբեր հատվածներում տեղակայված առաջապահ ստորաբաժանումներ, փոխանցում է այդ երկրի ռազմական գերատեսչությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը «դիտարկել է հակառակորդի դիրքերը և համապատասխան խնդիրներ դրել, ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, ստուգել զինծառայողների մարտական պատրաստվածությունը»:
Այցի ամսաթիվն ու Հասանովի այցելած դիրքերի ուղղությունները չեն նշվում: