Խարկովի դատարանը 84-ամյա Մեխտի Լոգունովին դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով:
Լոգունովը ձերբակալվել է 2017 թվականի աշնանը: Նրա փաստաբանը երեկ ասել է, որ դատարանը իր պաշտպանյալին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մասին գաղտնի տեղեկություններ հավաքելու մեջ՝ նպատակ ունենալով դրանք փոխանցել Ռուսաստանի հետախուզական ծառայություններին:
Լոգունովը դատապարտվել է պետական դավաճանության հոդվածով: Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը: