Մատչելիության հղումներ

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում երեք ռուսաստանցի լրագրող է սպանվել


Ռուսաստան - Մոսկվայի Ժուռնալիստների կենտրոնական տանը հարգանքի տուրք են մատուցում զոհված լրագրողների հիշատակին, 31-ը հուլիսի, 2018թ․
Ռուսաստան - Մոսկվայի Ժուռնալիստների կենտրոնական տանը հարգանքի տուրք են մատուցում զոհված լրագրողների հիշատակին, 31-ը հուլիսի, 2018թ․

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռուսական ռազմականացված ընկերության գործունեությունը ուսումնասիրող երեք ռուսաստանցի լրագրողներ են սպանվել։

Ռուսական «Հետաքննական վերահսկողական կենտրոն» առցանց լրատվական կազմակերպությունը Ֆեյսբուքում գրել է, որ Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն էին մեկնել վավերագրական ֆիլմ նկարահանելու "ЧВК Вагнер" մասնավոր ընկերության մասին, որը հարյուրավոր վարձկանների է ներգրավել, ըստ հաղորդումների՝ Արևելյան Ուկրաինայում, Սիրիայում և այլուր Կրեմլի օգտին գաղտնի մարտական առաքելություններ իրականացնելու համար:

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ: «Մեր անկեղծ ցավակցությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում զոհված լրագրողների ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին: Հուսով ենք՝ բոլոր մեղավորները հնարավորինս շուտ կպատժվեն», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG