Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Ադրբեջանի երեք քաղաքացիներ են զոհվել: Վիրավորվել են չորս մարդ, որոնցից երեքը նույնպես Ադրբեջանի քաղաքացիներ են:
Ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 31-ին: Իրանի հյուսիսում՝ Փարսաբադ-Ջաֆարաբադ մայրուղու վրա բախվել են երկու մարդատար ավտոմեքենաներ: