Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վերականգնվում են Կարմիր բանակի ավանդույթները


Ռուսական բանակում ռազմաքաղաքական գլխավոր վարչություն է ստեղծվել: Պաշտպանության նախարարության հիմնավորմամբ՝ դրա ստեղծման նպատակը ռազմահայրենասիրական դաստիարակությունը ամրապնդելու անհրաժեշտությունն է, հաղորդում է «Коммерсантъ»-ը:

Ռուսաստանի պաշտոնական տեղեկագրում հրապարակված՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռազմաքաղաքական գլխավոր վարչության ղեկավար է նշանակվել գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը: Նախկինում նա Արևմտյան ռազմական օկրուգի ղեկավարն էր ու Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարը:

Ռազմաքաղաքական վարչությունը Կարմիր բանակում գոյություն է ունեցել 1919 թվականից մինչև Խորհրդային Միության փլուզվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG