Մատչելիության հղումներ

Ֆիլիպիններում ոչնչացվել են 5.5 միլիոն դոլարի թանկարժեք, բայց մաքսանենգ ավտոմեքենաներ


Տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, արխիվ
Տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, արխիվ

Ֆիլիպիններում ոչնչացվել են մաքսանենգ ճանապարհով երկիր բերված վեց տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներ ու մոտոցիկլներ, որոնց ընդհանուր արժեքը 5․5 միլիոն դոլար է գնահատվել:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկուշաբթի օրը ներկա է գտնվել մաքսանենգ մեքենաների ոչնչացմանը՝ ծանր տրակտորները դրանք ճզմել են թրթուրների տակ:

«Ես որոշեցի ոչնչացնել այս ապրանքները, որովհետև մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր երկիրը ներդրումների և բիզնեսի համար բարենպաստ վայր է», - ասել է երկրի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG