Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանը անիրատեսական է համարում Սիրիայից Իրանի զորքերի դուրսբերման Նեթանյահուի պահանջը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, հուլիս, 2018թ․
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, հուլիս, 2018թ․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի բազմիցս կրկնվող պահանջը, որ իրանական զորքերը և նրանց դաշնակիցները պետք է դուրս գան Սիրիայից, «իրատեսական չեն», հայտարարել է Իսրայելում Ռուսաստանի դեսպանը:

«Իրանցիները շատ կարևոր դեր են խաղում Սիրիայում ահաբեկիչների վերացման ուղղությամբ մեր համատեղ ջանքերում», - ասել է Անատոլի Վիկտորովը: - «Այդ պատճառով, այս ժամանակահատվածում մենք անիրատեսական ենք համարում Սիրիայի տարածքից որևէ օտարերկրյա ուժի դուրսբերման պահանջները»:

Վիկտորովը նշել է, որ Սիրիայում Իրանի ռազմական խորհրդատուների և դաշնակից զինված ուժերի առկայությունը «լիովին օրինական է՝ համապատասխանում է ՄԱԿ-ի սկզբունքներին», և Ռուսաստանը «չի կարող ստիպել նրանց» հեռանալ երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG