Մատչելիության հղումներ

Ադլերում հդեհից զոհվածների թվում 4 հայ կա․ Սոչիում Հայաստանի հյուպատոսություն


Սոչիում Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան 4 ազգությամբ հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Այս մասին «Թվիթերում» գրառում է կատարել Հայաստանի արտգործնախարարությունը: Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդել էր, որ զոհվածների թվում մեկ ՀՀ քաղաքացի կա: Ռուսական աղբյուրներն էլ փոխանցել էին, որ Ադլերի հրդեհի զոհ է դարձել 8 մարդ, որոնց մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG