Մատչելիության հղումներ

Ներքին Չարբախում հրդեհի հետևանքով 6-ամյա երեխա է զոհվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր ժամը 11:02 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին, մարվել՝ 11:58-ին: Տան բակում այրվել են կուտակած անասնակեր (8 խմ) և անասնագոմի տանիքից 1 քմ հատված:

Փրկարարները Ներքին Չարբախ թաղամասի 9-րդ կմ-ի տներից մեկի բակում հայտնաբերել են 6-ամյա Գ. Թ.-ի դին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG