Մատչելիության հղումներ

Վրացի խաղաղապահներին մեղադրում են գողության համար

Բաղրամի օդակայանը, Քաբուլ, արխիվ, 17 նոհեմբերի, 2011թ.
Բաղրամի օդակայանը, Քաբուլ, արխիվ, 17 նոհեմբերի, 2011թ.

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Աֆղանստանում՝ Բաղրամի ամերիկյան ռազմական օդակայանում տեղակայված վրացի խաղաղապահներից 4-ին կասկածում են գողության մեջ:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ դեպքի հանգամանքները հետաքննում է ամերիկյան ռազմական ոստիկանությունը:

Ամերիկացիները հաղորդել են, որ բացահայտվել են ռազմակայանի առևտրի կենտրոնում գողության փաստեր, ամբաստանյալների թվում տարբեր երկրներից ժամանած խաղաղապահներ են, 4-ը՝ Վրաստանից:

Առևտրի կենտրոնին 3600 դոլարի վնաս է հասցվել: Պենտագոնը նշում է, որ Վրաստանի իրավապահները միջադեպի հարցում սերտորեն համագործակցում են ամերիկացիների հետ և ընդգծում է, որ «տեղի ունեցածը եզակի դեպք է և բնորոշ չէ խաղաղապահներին»:

Այսօրվա դրությամբ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում մոտ 850 վրացի զինծառայողներ, որոնցից մի մասը տեղակայված է Բաղրամում:

XS
SM
MD
LG