Մատչելիության հղումներ

Ահաբեկչական գրոհներ Ջալալաբադում


Աֆղանստանի անվտանգության ծառայությունը պարեկություն է իրականացնում Ջալալաբադում, արխիվ
Աֆղանստանի անվտանգության ծառայությունը պարեկություն է իրականացնում Ջալալաբադում, արխիվ

Աֆղանստանում՝ Նանգահարի շրջանի Ջալալաբադ ավանի կենտրոնում, զինյալները գրոհի են ենթարկել մանկաբարձուհիների ուսումնական կենտրոնը և նրանց հանրակացարանը:

Զինյալները հրազեն և պայթուցիկներ են կիրառել: Նանգահարի շրջանային վարչակազմի խոսնակ Աթաուլահ Խոջանին ասել է, որ ուսանողներին տարհանել են կենտրոնից:

Գրոհի է ենթարկվել նաև Ջալալաբադի ոստիկակական երրորդ բաժանմունքը:

Զոհերի և տուժածների մասին ստույգ տեղեկություններ առայժմ չկան:

Ոչ մի կառույց առայժմ պատասխանատվություն չի ստանձնել այդ գրոհների համար, սակայն, ըստ աֆղանական լրատվամիջոցների, Նանգահարի շրջանում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են իրականացրել թալիբների և «Իսլամական պետության» ջոկատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG