Մատչելիության հղումներ

Վախճանվել է անվանի գրող Վլադիմիր Վոյնովիչը


Վլադիմիր Վոյնովիչը, արխիվ
Վլադիմիր Վոյնովիչը, արխիվ

Մոսկվայում 85 տարեկանում վախճանվել է նախկին այլախոհ, անվանի գրող Վլադիմիր Վոյնովիչը:

Նրա հայտնի երկերից են «Շարքային Չոնկինի աներևակայելի կյանքը և արկածները», «Մոսկվա-2042» և «Մոնումենտալ քարոզչություն» վեպերը:

Վոյնովիչը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 26-ին Տաջիկական ԽՍՀ մայրաքաղաք Ստալինաբադում (ներկայիս Դուշանբե):

Նրա հայրը 1936 թվականին բանտարկվել է հակասովետական քարոզչության մեղադրանքով և 5 տարի պահվել է ստալինյան բանտերում:

Խորհրդային վարչակարգը Վոյնովիչին 1974 թվականից սկսած հետապնդումների է ենթարկել գրական և իրավապաշտպան գործունեության համար:

Նրան զրկել են քաղաքացիությունից և 1980 թվականին ստիպել են հեռանալ երկրից, ինչից հետո Վոյնովիչն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում:

Մեկ տասնամյակ անց նախագահ Միխայիլ Գորբաչևը վերականգնել է Վոյնովիչի քաղաքացիությունը, և նա վերադարձել է հայրենիք:

2002 թվականին Վոյնովիչն արժանացել է Անդրեյ Սախարովի անվան «Գրողի քաղաքացիական խիզախության» մրցանակին:

Վոյնովիչի կինը՝ Սվետլանա Կոլեսնիչենկոն, այսօր ասել է, որ գրողի հուղարկավորությունը հավանաբար տեղի կունենա հուլիսի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG