Մատչելիության հղումներ

Ֆուտբոլային աստղ Ռոնալդուն երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել


Իսպանիայի դատախազությունը ուրբաթ օրը հայտարարել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ հարկային վեճի ավարտի մասին: Քննիչների տվյալներով` պորտուգալացի ֆուտբոլիստը մի քանի տարի շարունակ իր կողմից ստեղծված ընկերության միջոցով թաքցրել է գովազդից ստացվող եկամուտները: Այդպիսով` 33-ամյա մարզիկը, ինչպես նշում են իսպանական իշխանությունները, չի վճարել ավելի քան 5 միլիոն եվրո:

Դատարանը վճռել է ֆուտբոլիստին երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտել և պարտավորեցրել 3 միլիոն եվրոյի տուգանք վճարել: Բացի այդ Ռոնալդուն պետք է վերադարձնի հարկային պարտքը և երկու տարվա ընթացքում օրական 250 եվրո մուծի պետական բյուջե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG